Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Նվազել են մոր և մանկան մահացության դեպքերը

Նվազել են մոր և մանկան մահացության դեպքերը

Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը տարբեր ծրագրեր է իրագործում, միաժամանակ ներկայացնում առողջապահության նախարարությանը. հիմնական նպատակն է նպաստել մոր և մանկան առողջության պահպանման և բարելավման իրագործմանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի խորհրդի համակարգող Նաիրա Ղարախանյանը:

Նրա խոսքով, դաշինքը երեք կարևոր ոլորտներ է մատնանշել, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել ու արդյունքում հասնել մոր ու մանկան առողջության բարելավմանը: Նա ընդգծեց, որ մոր և մանկան առողջությանը պետք է մշտապես մեծ ուշադրություն դարձվի:

Ն. Ղարախանյանը նշեց այդ երեք ոլորտները. առաջին` առողջապահության ծառայությունների մատչելիություն, որակ, հասանելիություն: Նա ասաց, որ թեև նկատելի է որոշակի առաջընթաց, օրինակ անվճար ծննդօգնության վկայագրերը, այնուամենայնիվ, շատ անելիքներ կան, որպեսզի ժողովուրդը, բուժաշխատողը բավարարվի:

Որպես երկրորդ ոլորտ նշեց հանրային իրազեկվածությունը, որը, ըստ Դաշինքի խորհրդի համակարգողի, շատ կարևոր է: Ն. Ղարախանյանն առաջարկում է, որ հեռուստատեսությամբ սոցիալական գովազդները լինեն անվճար, քանի որ գովազդը ամենահզոր միջոցն է, որը կարող է նպաստել մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Ոլորտի զարգացմանը նպաստելու համար, ըստ մեր զրուցակցի, կարևոր նախապայման է նաև ֆինանսական բարելավումը: «Մենք աշխատանք ենք իրականացնում, որպեսզի պետական բյուջեից մեծ ներդումներ անեն առողջապահության ոլորտ»,- ասաց նա:

«Վերջին տարիներին, իհարկե, իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում 40 տոկոսից ավելի նվազել է մոր և մանկան մահացության դեպքերը: Կա դրական առաջընթաց, բայց ավելին է անհրաժեշտ»,- ասաց Ն. Ղարախանյանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ